Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը 2016-ից սկսած փորձում էր դրանից խուսափել, բայց նա չարեց ամենակարևորը․ Տ․Խզմալյան (տեսանյութ)

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե տարբեր բևեռներ են, այլ՝ «նույն ուժի երկու ստորաբաժանումներ»։ Եվ երկուսով գտնվում են Ռուսաստանի ազդեցության տակ ու ներկայացնում են այդ երկրի շահերը։

ՏԽզմալյանը նաև ասում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրականում ոչ թե Փաշինյան-Քոչարյան պայքար է, այլև պայքար է ՌԴ-ի ու ԱՄՆ-ի, Արևմուտքի ու Ասիայի միջև, ինչ արդյունքով էլ կորոշվի մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը։

«Հուսով եմ, մեր ժողովուրդը կունենա բանականություն հասկանալու, որ Ռուսաստանն ամիսներ անց փլվելու է, ինչպես փլվեց 1991թ-ին։ 30 տարի առաջ փլուզվեց շատ ավելի հզոր պետությունը՝ ԽՍՀՄ-ը։ Իսկ ՌԴ-ն անհամեմատ ավելի թույլ է և խոցելի ու նրա փլուզումը կլինի շատ շուտ»,- ասում է նա։

Անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորմանը՝ Տիգրան Խզմալյանն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին տարիներին չէր խոսում Մադրիդյան սկզբունքներից, դրա մասին միայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր խոսում։ Եվ որ դա գիտեր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և 2016թ չարեց այն, ինչ իրենից պահանջում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչ վերաբերում է ՍՍարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ Ն․Փաշինյանը պատմում էր Վ․Պուտինի, Բելոռուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան նազարբաևի հետ հանդիպման մասին, Տ․Խզմալյանն ասում է, երրորդ նախագահը շատ լավ հասկանում էր, որ ԼՂՀ հարցում Մոսկվայի որոշումը վաղուց հասունացել էր, Մոսկվան ուզում էր խլել Արցախը Հայաստանից։ «Եվ նա 2016-ից սկսած փորձում էր դրանից խուսափել, բայց նա չարեց ամենակարևորը։ Բայց արեց շատ կարևոր մի բան, 2017թ վերսկսեց ԵՄ հետ, թեև կիսատ պռատ, բայց համաձայնագրի իրականացումը»,- հավելեց նա։



Մանրամասները՝   տեսանյութում։