Բացել լրահոսը Փակել լրահոսը
d6da1b4454ff47262679ba06357a8ce3
A A
Պաշտոնական

Սևանում չորս անձի դանակահարության դեպքից մի շարք հանգամանքներ են պարզվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2021 թ․ հունիսի 8-ին Սևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները նույն քաղաքում գործող մանկապարտեզի հարակից տարածքում մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող- ծակող առարկաներով հարվածներ են հասցրել չորս համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա և 19-ամյա երիտասարդները ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով։ Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է։