Բացել լրահոսը Փակել լրահոսը
197735140_10159436651802673_4472987154144368001_n
A A
Քաղաքականություն

Ֆիլիպ Ռիքերը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։

Այսօր ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: