Սերժ Սարգսյանը հրապարակեց ձայնագրություն․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․
«Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին:
Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:
Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ՝ Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը: Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին: Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ: Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:
Այո, սա նաև միջազգային սկանդալ է: Սակայն ինձ համար միջազգային սկանդալը երկրորդական է: Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությունը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է: Մնացածի մասին տեսանյութը՝ շուտով»: