Բացել լրահոսը Փակել լրահոսը
198038333_3932635780182426_5314834678227944003_n
A A
Պաշտոնական

Մայիս ամսվա վճարումը կմեկնարկի վաղվանից՝ հունիսի 8-ից․ նախարարությունը՝ արցախցիներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․
 
Հարգելի՛ արցախցիներ,
տեղեկացնում ենք, որ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարման ընթացակարգերում առաջացած տեխնիկական խնդիրները հարթվել են․ մայիս ամսվա վճարումը կմեկնարկի վաղվանից՝ հունիսի 8-ից։
 
Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված շուրջ 100,000 քաղաքացու Հայաստանի Հանրապետության կողմից շարունակվում է աջակցություն տրամադրվել՝ ամսական 68,000 դրամի չափով։