Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախարարություն
A A
Պաշտոնական

ԱՆ-ը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիերի մասին տեղեկատվությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին անդրադարձել է «թաքցրած դիերի» մասին պտտվող լուրերին․ Նախարարության ֆբ-յան էջը հայտնում է․
 
Քանի որ համացանցում շարունակվում է շրջանառվել և շահարկվել «թաքցրած դիերի» մասին սուտ լուրը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկատվությունը:
 
Հարազատները, լրատվամիջոցները և պատգամավորներ շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունեցել շրջել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի բոլոր մասնաճյուղերով և մանրակրկիտ ծանոթանալ թե՛ դիերի և մասունքների պահման պայմաններին, թե՛ դրանց հաշվառման գործընթացին և թվաքանակին` անձամբ համոզվելով, որ հնչած մեղադրանքը պարզապես հերյուրանք է, և որ «200 թաքցրած» դիակի մասին խոսք լինել չի կարող:
 
Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ սուտ տեղեկատվություն տարածելուց և որդեկորույս ծնողներին լրացուցիչ ցավ պատճառելուց։