Բացել լրահոսը Փակել լրահոսը
rus-xaghaghapahneri-teghaphoxu-n195439-1_1
A A
Պաշտոնական

ԱՀ ԱԱԾ-ի արձագանքը խաղաղապահների «հակատեռորիստական» օպերացիայի լուրերին

Արձագանքելով ԶԼՄ-ների հարցումներին՝ սոցիալական ցանցերում տարածված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի, դրան ԱՀ ԱԱԾ ծառայողների մասնակցության և վերջիններիս աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերին՝ տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերի և ԱՀ քաղաքացիների միջև տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային միջադեպ, որին ներկա են եղել նաև ԱՀ ԱԱԾ ծառայողներ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԱԾ-ն։

Խաղաղապահ ուժերի կողմից իրականացված «հակատեռորիստական» օպերացիայի և ԱՀ ԱԱԾ ծառայողների՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

ԱՀ ԱԱԾ ծառայողների առնչությունը միջադեպին պարզելու համար անց է կացվում ծառայողական քննություն: