A
A
Երևանյան ավտոբուսները գործարանում
Աջակցիր «Ա1+»-ինՄեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Մեքենաշինական գործարանից ուղարկված տեսանյութում հենց Երևանի համար պատրաստվող ավտոբուսներն են:
Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:
Ըստ պայմանագրի, ավտոբուսները Երեւանում կլինեն այս տարվա աշնանը: Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում: