Բացել լրահոսը Փակել լրահոսը
1054289
A A
Տնտեսություն

ՀՀ-ում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունը. նախագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտադրական կանեփի արտադրությունը, վաճառքը օրենքով թույլատրող օրինագիծը: 

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 68 կողմ ձայն:

Օրենքում փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: