Բացել լրահոսը Փակել լրահոսը
f60b8a7d08f79d_60b8a7d08f7e0.thumb
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ երկրները Հայաստանում զորավարժություններ կանցկացնեն

Հայաստանի տարածքում անցկացվելու են «Որոտ-2021» հատուկ զորավարժությունները, որոնց ներգրավվելու են ավիացիա և զրահատեխնիկա: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին:

«Զորավարժությունների ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ զրահամեքենաների, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների ներգրավմամբ»,- ասել է Զայնետդինովը լրագրողների հետ զրույցում: