Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajk
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը՝ աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ հայտնվել է աշխարհի 100 լավագույնների շարքում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

ՖԻԴԵ-ի հրապարակած հունիս ամսվա վարկանիշային աղյուսակում Հայկ Մարտիրոսյանը 2648 վարկանիշային միավորով զբաղեցնում է հենց 100-րդ տեղը։

Նրանից բացի առաջին հարյուրակում են գտնվում նաև Հայաստանի ևս երեք շախմատիստ․ Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքը և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում։ Գաբրիել Սարգսյանը 55-րդն է վարկանիշային աղյուսակում, իսկ Հրանտ Մելքումյանը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 96-րդ հորիզոնական, քանի որ չի մասնակցել ոչ մի մրցման։