Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախարարություն
A A
Պաշտոնական

Խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին․ ՀՀ ԱՆ

ՀՀ ԱՆ-ը հայտնում է․
 
Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ խոսք չի կարող լինել նոր կամ «թաքցրած» դիերի ու մասունքների մասին:
Հարկ է հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում, և դիակների պահման հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:
 
Նշենք, որ դատաբժշկական կենտրոնն ամեն ինչ արել է, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում իրականացնի նույնականացման աշխատանքները, ինչպես նաև մշտապես կապի մեջ է եղել զոհվածների ծնողների ու հարազատների հետ:
 
Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի և մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար: