A
A
Սերժ Սարգսյանը Վանաձորում է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ծաղիկեր է խոնարհել Ղարաքիլիսայի (Վանաձորի) ճակատամարտի հերոսների հիշատակին։ Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։ Հաղորդագրության մեջ ասվում է․
Ղարաքիլիսայի (Վանաձորի) ճակատամարտում 1918թ. մայիսյան այս օրերին հայոց նվիրյալ հերոսների առաջնորդությամբ կանգնեցվեց թուրք հրոսակի առաջխաղացումը: Վանաձորի «Կոտրած եկեղեցի» կոչվող վայրում` միջնադարյան եկեղեցու ավերակների մոտ, այս օրը մշտապես ծաղիկներ են դրվում՝ ի հիշատակ թշնամու դեմ կենաց-մահու պայքարում նահատակված հերոսների:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում է: Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին: Խաղաղություն տրվում է այն ազգերին, որոնք գիտեն արժանապատվորեն պայքարել դրա համար: