Բացել լրահոսը Փակել լրահոսը
y9g7rh9ofl06uuzoan50of1bi7w.thumb
A A
Քաղաքականություն

Հարցերը պետք է լուծվեն խաղաղ եղանակով. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ:

ԵԱՀԿ գործող նախագահն իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է․ «Մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կրկնվող հաղորդումների առնչությամբ: Բոլոր կարևոր հարցերը պետք է լուծվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության միջոցով: ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և գործի դնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ երկխոսությանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար»։