Բացել լրահոսը Փակել լրահոսը
191105734_1870775723089581_7333199182652763124_n
A A
Պաշտոնական

ԱՀ ՄԻՊ-ը խորհրդարանին է ներկայացրել 2020թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը

Մայիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
 
Պաշտպանը նշել է, որ հաշվետու տարում ՄԻՊ աշխատակազմը 481 անձանցից ստացել է 377 դիմումներ, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալական ապահովության, առողջության պահպանման, պատշաճ վարչարարության, արդար դատաքննության, աշխատանքային և մի շարք այլ իրավունքների և ազատությունների։
 
Գեղամ Ստեփանյանը ըստ ոլորտների անդրադարձել է արձանագրված խնդիրներին` ամփոփ ներկայացնելով դրանց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։
 
Իր ելույթում Պաշտպանը ներկայացրել է նաև 2020 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված փաստահավաք առաքելության արդյունքները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության բնագավառում ձևավորված համագործակցությունը։