Բացել լրահոսը Փակել լրահոսը
AN 1
A A
Պաշտոնական

Արթուր Թովմասյանը ներկայացրել է ԱՀ ԱԺ-ի հետպատերազմյա գործունեությունը

Մայիսի 27-ին Արթուր Թովմասյանի նախագահությամբ կայացել է ԱՀ ԱԺ հերթական լիագումար նիստը:

Նիստին ներկա էին  31 պատգամավորներ:

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է 7-րդ գումարման Ազգային ժողովի  մինչպատերազմյան և հետպատերազմյան գործունեությունը:

Այնուհետև խորհրդարանն անցել է նիստի օրակարգային հարցերի քննարկմանը:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Պաշտպանը պարզաբանումներ է տվել  պատգամավորների բարձրացրած հարցերին:

Գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած  «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ  ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:

 Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նշել է, որ օրինագծի վերաբերյալ եղել է մեկ առաջարկություն, որն էլ  ընդունվել է հեղինակի կողմից: «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծը 22 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է որպես օրենք:

«Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը:

Օրինագիծը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր հավանության:Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը իր ելույթում հավելել է, որ հանձնաժողովի նիստում եղել են առաջարկություններ, որոնցից 2-ը ընդունվել և ներառվել են օրինագծում առաջարկվող փոփոխությունների մեջ:Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հնչեցրած հարցերին: 20 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքի նախագիծը ընդունվել է որպես օրենք:

ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը ներկայացրել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը գլխադասային հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության:

28 կողմ ձայնով օրինագիծը նույնպես ընդունվել է որպես օրենք:

Ընդմիջումից հետո  ԱՀ պետական նախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանել և պարզաբանումներ է տվել պատգամավորների բարձրացրած հարցերին:

Այնուհետև Արթուր Հարությունյանը ներկայացրել է օրինագծի վերաբերյալ   գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը,որից հետո օրինագծի շուրջ մտքերի փոխանակությամբ հանդես են եկել Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և «Ազատ հայրենիք –ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Քվեարկության արդյունքներով «Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 23 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:

Հաջորդիվ «Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր:

Արժանանալով  գլխադասային հանձնաժողովի հավանությանը՝ օրենքի նախագիծը 23 կողմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է որպես օրենք:

Նիստի եզրափակիչ փուլում պատգամավորական հայտարարություններով հանդես են եկել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության անդամ Արամայիս Աղաբեկյանը:

Նիստին ներկա էին նաև Կառավարության անդամներ:

ԱՀ Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժին