Բացել լրահոսը Փակել լրահոսը
70505_b
A A
Հասարակություն

Ապարանի «Գնթունիք» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել

Մայիսի 26-ին, ժամը 11։01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի «Գնթունիք» ՍՊԸ-ի ծխահեռացման համակարգում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:24-ին, մարվել` 12:01-ին: Այրվել են կախովի առաստաղը (մոտ 100 քմ),  էլեկտրական լարեր (մոտ 60 գմ) և վնասվել է օդափոխման համակարգի խողովակը (մոտ 10 գմ):