Բացել լրահոսը Փակել լրահոսը
մեդալ-03
A A
Հասարակություն

Փախուստի դիմած կալանավորին բռնելու համար ՔԿԾ աշխատակիցներ են պարգևատրվել

Մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում՝ ղեկավար կազմի մասնակցությամբ, տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Այս մասին հայտնում են ՔԿ ծառայությունից։

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու, հետևողական և արդյունավետ օպերատիվ-հետախուզական գործունեություն ծավալելու, մեծածավալ փնտրողական միջոցառումների կազմակերպման արդյունքում փախուստի դիմած կալանավորված անձին կարճ ժամանակահատվածում հայտնաբերելու, ինչպես նաև օրինականության ամրապնդման և օրենքի պահպանման գործում ներդրած զգալի ավանդի համար «Օրինականության ամրապնդման համար» մեդալներ շնորհեց Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ ստորաբաժանման պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանին և նույն բաժնի ծառայողներ Գեղամ Վարդանյանին, Վահան Մելքոնյանին, Խորեն Սիմոնյանին և Բաղշիկ Բաղմանյանին: 

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը մայիսի 25-ին դիմել էր փախուստի հիշյալ բժշկական կենտրոնից: Պարգևատրված ծառայողների օպերատիվ և պրոֆեսիոնալ աշխատանքների արդյունքում կալանավորված անձն ընդամենը երկու ժամվա ընթացքում հայտնաբերվել և տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ: