Բացել լրահոսը Փակել լրահոսը
Haypost_photo
A A
Պաշտոնական

Հայփոստը 16 նոր ամենագնաց բեռնատարներ է ներմուծել

Հայփոստը 16 նոր ամենագնաց բեռնատարներ է ներմուծել՝ փոստփոխանակումը ավելի արագ և որակով իրականացնելու համար: Այս մասին հայտնում են Հայփոստ ընկերությունից։

Հատուկ փոստային նպատակների համար նախատեսված մեքենաները կբարելավեն փոստի լոգիստիկան դեպի մարզեր, հեռավոր գյուղական համայնքներ և հակառակ ուղղությամբ, կարագացնեն հասցեական առաքումների և արագացված փոստի ծառայությունների սպասարկման որակը: Հիշեցնենք, որ Հայփոստը նպատակ է դրել կտրուկ բարելավել ներհանրապետական փոստի լոգիստիկան:

2020թ. հոկտեմբերից ի վեր Հայփոստի կողմից ձեռք բերված նոր մեքենաների թիվը կազմում է 39, որոնք նախատեսված են փոստփոխանակման տարբեր գործընթացներ իրականացնելու համար:

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է:

«Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ: «Հայփոստ» ՓԲԸ