Բացել լրահոսը Փակել լրահոսը
DIFPFblBXQMEeHq5iSx6c5igbS
A A
Պաշտոնական

Սասուն Խաչատրյանը ԹՊԻՀ ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ներկայացուցիչներին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ներկայացուցիչներին, այդ թվում` ԹՊԻՀ տնօրեն Մայքլ Շուլմանին, Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին: Այս մասին հայտնում են ՀՔ ծառայությունից։

Սասուն Խաչատրյանը ԹՊԻՀ ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել Հայաստանի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը և, ընդհանրապես, մեր երկրի իրավապահ մարմիններին ցուցաբերվող տեխնիկական ու մասնագիտական աջակցության համար:

Ամփոփելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ իրականացված համատեղ գործունեության արդյունքները` կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը, նաև քննիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպման և կարողությունների զարգացման ուղղությամբ, կշարունակվեն ավելի մեծ արդյունավետությամբ: