Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԱՀԿ
A A
Պաշտոնական

Հայաստանը համակողմանի մոտեցում է ստանձնել. ԺՀՄԻԳ տնօրենի տեղակալ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)կողմից 2021թ․ մայիսի 25-ին, Հայաստանի քրեական արդատադատություն իրականացնող մարմինների և քաղաքացիական հասարակության իրազեկության բարձրացման առցանց սեմինարի նպատակը ատելության հողի վրա կատարված հանցագործությունների ճանաչման, քննության և հետապնդման կարողությունների բարելավումն էր։

Այս միջոցառումը դրեց ատելության հողի վրա կատարված հանցագործությունների՝ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանում իրականացվելիք երկու համակողմանի ուսումնական ծրագրերի մեկնարկը։ Ազգային ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ՝ ԺՀՄԻԳ-ը կիրականացնի Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի թեմայով վերապատրաստման ծրագիր իրավապահ մարմինների համար («TAHCLE», «ԱՀՊԻՄՎԾ»)։ Ավելին, Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան, Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը համաձայնել են ԺՀՄԻԳ-ի աջակցությամբ իրականացնել Ատելության հիմքով հանցագործություններ․ վերապատրաստում դատախազների համար  («PAHCT», «ԱՀՎԴ»)ծրագիրը։

ԱՀՎԴ և ԱՀՊԻՄՎԾ ծրագրերը նպատակ ունեն կատարելագործել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները հետևյալ առանցքային ոլորտներում՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների կանխարգելում և արձագանքում, ատելության հողի վրա կատարված հանցագործությունների զոհերի հետ արդյունավետ հաղորդակցություն և քրեական արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործողություններին աջակցություն։

«Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերին արդյունավետ արձագանքման համար հարկ է ատելության հողի վրա կատարված հանցագործությունների ճանաչման և հետապնդման թեմայով վերապատրաստել քրեական արդարադատության համակարգի բոլոր օղակներին», - ասաց ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ տնօրենի տեղակալ Կատարինա Գարդապխաձեն: «Այս նպատակին հետամուտ, գովելի է այն հանգամանքը, որ Հայաստանը համակողմանի մոտեցում է ստանձնել և ատելության հողի վրա կատարված հանցագործություններին պետական մակարդակում արդյունավետ արձագանքման էական քայլ է անում՝ միաժամանակ վերապատրաստելով ոստիկանությանը, քննիչներին և դատախազներին»։

Այսօրվա սեմինարին ընդառաջ ԺՀՄԻԳ-ի կողմից իրականացված գնահատման արդյունքների հիման վրա Գրասենյակն այժմ մշակում է տեղական կարիքներին, քաղաքականություններին և օրենսդրությանը համապատասխանեցված ուսումնական ծրագիր։ Այնուհետ, ԺՀՄԻԳ-ը վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ կանցկացնի քրեական արդարադատության մարմինների ներկայացուցիչների համար, որոնք իրենց հերթին կվերապատրաստեն ոստիկանների, քննիչների և դատախազների՝ նախապես ընտրված խմբերին։

ՀՀ կառավարության՝ ատելության հողի վրա կատարված հանցագործություններին և խտրականությանն արձագանքելու ջանքերը տեղ են գտել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին վերջերս ընդունված օրենքում։ Սրա նպատակն է խտրականության դեմ պայքարի միջոցով ստեղծել ավելի ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք չի շարունակի լինել մարգինալացված, մեկուսացված և անտեսված։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այս ամիս ընդունել է նոր, առաջադիմական Քրեական օրենսգիրք, որը կնպաստի ատելության հողի վրա կատարված հանցագործությունների արդյունավետ հետապնդմանը, դատավճիռների կայացմանը և պատժի նշանակմանը։