A
A
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախում մայիսի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Մեկ օրում կատարվել է 27 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24981-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2746 դեպք։
2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7529 քաղաքացու հետազոտություն, որից 862-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: