Բացել լրահոսը Փակել լրահոսը
02
A A
Պաշտոնական

Իսակովի պողոտան փակ է լինելու

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին՝ ժամը 6.00-ից մինչև 12.00-ն, փակ է լինելու Իսակովի պողոտան՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում: Այս մասին հայտնում են Երևանի քաաղքապետարանից։

Ճանապարհահատվածի տվյալ մասում փակցվել է նաև վարորդներին իրազեկող վահանակ։ Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: