ՈՒԵՖԱ-ն շարունակելու է օգնել Հայաստանին
«ՈՒԵՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համագործակցությունն անվերջ է եւ մենք շարունակելու ենք ֆինանսական օգնություն ցույց տալ Հայաստանի ֆուտբոլին: - Երեւանի նորաբաց ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, - Այդ գործընթացը սկսվել է դեռ իմ նախագահությունից առաջ եւ կշարունակվի նաեւ առաջիկա տասնյակ տարիներին»:
Խոսելով նորաբաց ֆուտբոլի ակադեմիայի մասին` Միշել Պլատինին ասաց, որ նման մարզաբազաներ շատ կան եվրոպական երկրներում, սակայն երեւանյանն իրեն զարմացրեց այն բանով, որ ... երկու լողավազան ունի:
Այնուհետեւ ՈՒԵՖԱ-ի նախագահը պատասխանեց լրագրողների բոլոր հարցերին, անգամ այն հարցին, թե արդյոք մտադիր է առաջարկել իր թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Պարզվում է, որ Միշել Պլատինին դեռ նման մտադրություն չունի, չնայած աշխարհի շատ լրատվամիջոցներ գրում են այդ մասին:
Վերջում Միշել Պլատինին շնորհակալություն հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ գլխավոր քարտուղար Արմեն Մինասյանին Հայաստանում նման ֆուտբոլային կենտրոն կառուցելու համար, չնայած այն բանին, որ ՈՒԵՖԱ-ն է հոգացել ծախսերի մեծ մասը (62 տոկոսը):