Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ոստիկանության հայտարարություն
A A
Պաշտոնական

Անձնագրային և վիզաների վարչության որոշ ծառայություններ հասանելի չեն լինի

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն` կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 26.05.2021 թ. ժամը 18:00-ն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Հաշվի առնելով փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված ժամկետների սղությունը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի մայիսի 22-ին և 23-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 10.00-ից 17.00-ն քաղաքացիներից կընդունեն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու դիմումներ: Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու: