Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Պաշտոնական

Փրկարարները գետից դուրս են բերել բնակչի դին

Մայիսի 18-ին, ժամը 12:02-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքում՝ գետի մեջ, ոստիկանները դի են նկատել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մարտունի գետից դուրս են բերել Հ. Գ.-ի (ծնված 1944 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։