Հայտնի են Հայաստանի լավագույն հեծանվորդները
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի հեծանվահրապարակում տեղի է ունեցել հեծանվասպորտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են տարբեր տարիքի 59 մարզիկ: Նրանք հանդես են եկել հինգ մրցաձևում՝ 4 կմ հետապնդում, 1 կմ տեղից արագավազք, դուրս գալով խմբային վազք, սկրեչ՝ խմբային վազք մեկ վերջնարկով և խմբային վազք՝ միավորներով:
Տարբեր մրցաձեւերում հաղթող են դարձել մեծահասկաներից՝ Դավիթ Մկրտչյանը, Տարոն Նիկողոսյանը, Ավետ Դավթյանը, երիտասարդներից՝ Վահե Վիրաբյանը, Խաչիկ Շարյանը, Ալեքս Արամայիսյանը, Ռուբեն Ավետիսյանը, Վազգեն Ոսկանյանը, պատանիներից՝ Արթուր Վալերջյանը, Նարեկ Դավթյանը, Վաչագան Գոլեցյանը, աղջիկներից՝ Ս վետլանա Մկրտչյանը, Սաթենիկ Ղազարյանը։
Հայաստանի մեծահասակների հավաքականը կկազմավորվի ամռանը նախատեսված խճուղային հեծանվավաքի առաջնությունից հետո: Առաջիկայում լուրջ ստուգատեսների պետք է մասնակցի մեր երիտասարդական թիմը: Ավագ մարզիչ Անդրանիկ Առուստամյանի և մարզիչ Սամվել Վարդազարյանի գլխավորությամբ հավաքականը մայիսի 25–ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի միջազգային խոշոր մրցաշարի: Այնուհետև թիմը կնախապատրաստվի Նիդեռլանդների Ապելդորն քաղաքում օգոստոսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ապա սեպտեմբերին Եգիպտոսում նշանակված աշխարհի առաջնությանը: