Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1621228746712
A A
Պաշտոնական

Մեքենան գլորվել է ձորը

Մայիսի 16-ին ուշ երեկոյան ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության 1-02 հերթապահ մասում հաղորդում է ստացվել` Սարդարաշեն-Նորագյուղ ավտոճանապարհին տեղի ունեցած տրանսպորտային պատահարի մասին:

Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել փրկարարները և ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 20:45-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, Հովսեփավան գյուղի բնակիչ Ա.Գ.-ն (ծնվ.1984թ.), իր վարած «Mitsubishi Pajero» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը:

Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներով՝ տեղում մահացել է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: