Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւ լիճ
A A
Հասարակություն

Իշխանություններից պահանջում ենք պատասխանել գորիսեցիներին հուզող հիմնական հարցին․ հայտարարություն

Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի հայտարարությունը
 
Երբ թուրքը լպիրշաբար շարունակում է մնալ մեր պետության տարածքում, երբ հայտարարվում է, որ բանակցությունների ընթացքը փակուղում հայտնված վիճակի մեջ է, սելֆիների սիրահար իշխանության թևի ներկայացուցիչները սոցցանցերում իրենց լուսանկարներն են տարածում՝ Սև լճի մերձակայքը դարձնելով էժանագին բեմականացման նախընտրական հարթակ։
Հերթական անգամ հայտարարում ենք, որ իշխանությունների կողմից ներկայացվող ոչ մի թատերական սցենար ի վիճակի չէ շեղել Գորիսի հանրությանը ստեղծված պայթյունավտանգ իրականությունից։
Իշխանություններից պահանջում ենք պատասխանել գորիսեցիներին հուզող հիմնական հարցին՝ ե՞րբ են թուրքերը հեռանալու իրենց ելման դիրքեր։
Մենք բավականաչափ հստակ տեղեկացված ենք, թե որտեղ են տեղակայված թուրքերը, և իշխանություններին ևս մեկ անգամ հորդորում ենք լրջանալ։
Հիշեցնում ենք, որ Գորիսի հանրությունը պրկված ջղերով սպասում է բանակցությունների ընթացքի արժանապատիվ հանգուցալուծմանը։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ստեղծված իրավիճակը գործող իշխանությունների հանցավոր անգործության հետևանքն է։
 
Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ