Կոսովոն ցանկանում է մտնել ՖԻԲԱ
Կոսովոյի բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է դառնալ բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԲԱ) լիիրավ անդամ: Այդ մասին տեղեկացնում է սերբական sport կայքէջը:
Սեպտեմբերի 3-ին Ստամբուլում կայանալիք համաժողովում ՖԻԲԱ-ն քվեարկության կդնի նաեւ այդ հարցը: Սերբիայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Դրագան Կապիչիչը այդ կապակցությամբ հայտարարել է, որ չնայած Կոսովոյին սատարում են Եվրոպայի մի շարք երկրների ֆեդերացիաները, սակայն իրենք ամեն ինչ անելու են այդ գործընթացը սառեցնելու համար:
«Կոսովոն դեռ չի ճանաչվել ՄԱԿ-ի կողմից որպես անկախ պետություն, իսկ ՄՕԿ-ը չի էլ քննարկել այդ երկրին իր կազմում ընդգրկելու հարցը: Եթե մենք իրարից չբաժանենք սպորտն ու քաղաքականությունը, ապա առաջիկայում ավելի շատ քաղաքական հիմնախնդիրներ կունենանք սպորտում», - փաստել է Դրագան Կապիչիչը: