Բացել լրահոսը Փակել լրահոսը
186459659_3888490447866723_4843743531714154901_n
A A
Պաշտոնական

Փոքր դրամաշնորհներ՝ Երևանի հիմնական և ավագ դպրոցներում էկոակումբներ հիմնելու նախաձեռնության համար

Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով Երևանի հիմնական և ավագ դպրոցները կարող են դիմել էկոակումբներ հիմելու նպատակով:

Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել վտանգավոր թափոնների քաղաքային կառավարման բարելավմանը՝ Երևանի, Վարշավայի և Տիրանայի միջև համագործակցությամբ, ինչպես նաև խթանել փոխադարձ ուսուցումը, քաղաքացիների ավելի մեծ մասնակցությունը և վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ առկա լավագույն փորձի ներդրումը։