Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակ
A A
Պաշտոնական

Կալանավորվել է 19-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղի 19-ամյա բնակիչը, 2021թ հունվարի 9-ին, նշված գյուղի առանձնատներից մեկի դիմաց, ծանոթ տղամարդու ընկերուհու կիսամերկ լուսանկարներն իր բջջային հեռախոսում պահելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել ծանոթի մարմնի տարբեր հարվածներին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝  19-ամյա երիտասրդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին