Վեց երկրներից մեկը
Հայաստանի պատանի հեծանվորդները (1994-95 թթ ծնվածներ) սեպտեմբերի 2-7-ը հանդես կգան Դոնեցկի մարզում (Ուկրաինա) կազմակերպվող միջազգային ավանդական հեծանվավազքին, որն անցկացվում է 1976 թվականից: Այս տարի մրցավազքին կմասնակցեն 6 երկրների` Ուկրաինայի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Չեխիայի պատանի հեծանվորդները:
Հեծանվավազքի բացումը կտրվի Մարիուպոլում: Առաջին օրը մասնակիցները քաղաքի փողոցներով պետք է կտրեն-անցնեն 77 կմ մրցատարածություն: Մարիուպոլ - Նովոազովսկ երկրորդ փուլը (85 կմ) տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
3-րդ փուլ` Սեդովո - Նովոազովսկ - Սեդովո (10 կմ, 3 սեպտեմբերի)
4-րդ փուլ` Նովոազովսկ - Դոկուչաեւսկ (102 կմ, 4 սեպտեմբերի)
5-րդ փուլ` Սվյատոգորսկ - Սիդորովո - Մայակի - Սվյատոգորսկ (67 կմ, 6 սեպտեմբերի)
6-րդ փուլ` Դրուժկովկա - Դոնեցկ (78 կմ, 7 սեպտեմբերի)