Բացել լրահոսը Փակել լրահոսը
186946079_4378894972144944_4165559236241749428_n
A A
Պաշտոնական

Շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերքից

ԱԻ պետական ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The halo trust» ոչ կառավարական կազմակերպության սակրավորների հետ շարունակում են Արցախի տարածքը մաքրել կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերքից:

Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կկատարվեն Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ գյուղերի մոտակա տարածքներում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Կարճ հեռախոսահամարներ՝ 911, 112, 101: