Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մակրոն
A A
Պաշտոնական

Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել

Ֆրանսիայի նախագահականի մամուլի հաղորդագրությունը
 
Մայիսի 13-ին Հանրապետության Նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացողզարգացումների առնչությամբ հեռախոսազրույց է  ունեցել Հայաստանի վարչապետ պարոն ՆիկոլՓաշինյանի հետ։ Հանրապետության Նախագահը հիշեցրել է Ֆրանսիայի կարևորությունը, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։
 
Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին  `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար:
 
 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նաեւ հայերեն գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»: