Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled collage
A A
Պաշտոնական

Ռուս խաղաղապահները Մարտակերտի գյուղի դպրոցում «ժողովուրդների բարեկամություն՝ առանց սահմանների » լուսավորչական ակցիա են իրականացրել

Այս հաղորդագրությունը տարածել է Ռուսաստանի ՊՆ-ն․

Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի  զինծառայողները Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի միջնակարգ դպրոցում անցկացրել են «ժողովուրդների բարեկամություն՝ առանց սահմանների » լուսավորչական ակցիան:

Դպրոցի ավելի քան 100 աշակերտ մասնակցել է այդ ակցիային,  որը տեղի է ունեցել ինտերակտիվ դասի տեսքով:

Դասախոսության սկզբում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները դպրոցականներին պատմել են Ռուսաստանի Դաշնության ազգային մշակույթների բազմազանության և առանձնահատկությունների մասին:

Դպրոցի աշակերտներն էլ  իրենց ելույթներում անդրադարձան  Լեռնային Ղարաբաղի տարածքում  բնակվող ժողովուրդների ազգային  եւ մշակութային արժեքների խնդիրներին:

Դպրոցի երեխաները և ռուս խաղաղապահները մտքեր են փոխանակել Երկիր մոլորակի վրա խաղաղություն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ։

Երեխաների և ռուս սպաների կողմից ստեղծված խաղաղության խորհրդանիշի գունագեղ գծանկարները ստեղծագործական հանդիպման իսկական զարդարանք դարձան:

«Մեր աշակերտները միշտ ուրախանում են, երբ ասում ենք, որ հյուրեր ենք ունենալու: Անկեղծ ասած, դուք՝ խաղաղապահներդ  մեր վահանն եք, պաշտպանությունը: Եթե ​​դուք այստեղ եք՝ ուրեմն մենք պաշտպանված ենք », - ասաց Հաթերք գյուղի միջնակարգ դպրոցի ուսումնական գործընթացի ղեկավար Նոնա Վերդյանը:

Միջոցառման ավարտին Աթերք գյուղի միջնակարգ դպրոցի պարի խումբը խաղաղապահներին ներկայացրեց Քոչարի պարը՝ ազգային տարազներով :

ՌԴ ՊՆ