Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրեասյանը խաղաղ դաշն կնքեց

Սպորտ
9efe7384558d7a3fea4b1a221e9a662b

Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը հունական Կալամարիայում տեղի ունեցող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում խաղաղ դաշն կնքեց հույն գրոսմայստեր Իոանիս Նիկոլաիդիսի հետ եւ 5,5 միավորով շարունակում է 1-2-րդ տեղերը բաժանել Սուաթ Աթալիկի (Թուրքիա) հետ:

Մեր երկրորդ շախմատիստ Վահե Բաղդասարյանն այս տուրում հաղթեց հունացի Աստ Ասիմենիոսին եւ կրճատեց առաջատարներից ունեցած միավորների տարբերությունը: Նա այժմ վաստակել է 4,5 միավոր եւ լիովին հավակնում է մրցանակային տեղերին: Իսկ ահա Աղասի Ինանցը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ էլ ավելի նահանջեց մրցաշարային աղյուսակում: Այժմ նա 3 միավորով զբաղեցնում է ընդամենը 38-րդ տեղը:

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Զավեն Անդրեասյանը սեւերով կմրցի բուլղարացի գրոսմայստեր Մարիան Պետրովի հետ, իսկ Վահե Բաղդասարյանը սպիտակներով կհանդիպի Եկատերինա Աթալիկի (Թուրքիա) հետ: