Բացել լրահոսը Փակել լրահոսը
185737674_2786727514970605_3383927965585801584_n
A A
Պաշտոնական

Ջրի հետ կապված որևէ խնդիր Սիսիանում չկա․«Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը հերքել է ջրից թունավորման վարկածը

Վեոլիա ջուր ՓԲԸ-ն պարզաբանում է
 
Ի պատասխան Սիսիանում աղիքային վարակի դեպքերը մատակարարվող խմելու ջրի որակով պայմանավորող որոշ լրատվամիջոցների հրապարակումների՝ Վեոլիա ջուր ՓԲԸ-ն հարկ է համարում հայտնել հետևյալը:
 
Ստացված ահազանգի հետքերով, մայիսի 11-ին քաղաքի տարբեր վայրերից իրականացվել է ջրի արտապլանային նմուշառումներ: Ընկերության լաբորատորիայում կատարված հետազոտությունով ջրի մեջ սանիտարական նորմաներից շեղումներ և որակին ներկայացվող պահանջներին անհամապատասխանություն չի արձանագրվել:
 
Հանրության շրջանում թյուրըմբռնումներից և տարատեսակ լուրերի տարածումից խուսափելու համար, ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ չստուգված տեղեկատվության հրապարակումից: