Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ ԶՈՒ ԳՇ պատվիրակությունը մասնակցել է զորավարժության նախապատրաստման բանակցություններին

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պատվիրակությունը մայիսի 12-ին Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում սեպտեմբեր ամսին կայանալիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության նախապատրաստման բանակցությունների երկրորդ փուլին: 

Բանակցությունների ընթացքում քննարկվել են զորավարժության մտահղացման հիմքերը, ստորաբաժանումների համակողմանի ապահովման և տեղափոխման, ինչպես նաև այլ կազմակերպչական հարցեր: