Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Ալեքսանյան
A A
Պաշտոնական

Իշխանասարում ոչ մի կրակոց չի հնչել․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեդիատեռորի հերթական նողկալի փորձն է, հիմա էլ ՝ Սյունիքի մասին։

Իշխանասարում ՈՉ ՄԻ ԿՐԱԿՈՑ չի հնչել, էլ ուր մնաց ՝ մարտեր ընթանան։
Հասկանում եմ, որ որոշ դուրսպրծուկներ ամեն ինչ անելու են նախընտրական շրջանում մարդկանց մոտ վախն ու տագնապը ահագնացնելու ուղղությամբ, բայց վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվելու»։
 
Հիշեցնենք, որ որոշ լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե Իշխանասարում մարտեր են ընթանում։