Վարդան Մինասյանի ընտրյալները
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 2012 թ Եվրոպայի առաջնության Իռլանդիայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ ընտրական հանդիպումների նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել 20 ֆուտբոլիստի:
Դարպասապահներ` Ոոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Միկա»), Ստեփան Ղազարյան («Բանանց»):
Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Հրայր Մկոյան («Միկա»), Արարատ Առաքելյան, Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Սարգիս Հովսեփյան, Արտակ Եդիգարյան («Փյունիկ»):
Կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Լեւոն Պաչաջյան («Սանատ Նավթ», Իրան):
Հարձակվողներ` Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Մարկոս Պիզելի, Էդգար Մանուչարյան, Հովհաննես Գոհարյան («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Ռանդերս», Դանիա):
Վարդան Մինասյանի հրապարակած ընդլայնված կազմից միանգամից բացակայում են 8 ֆուտբոլիստ: Դրանք են պաշտպաններ Արթուր Յուսպաշյանը («Փյունիկ»), Աղվան Մկրտչյանը («Միկա»), Լեւոն Հայրապետյանը (առանց ակումբ), կիսապաշտպաններ` Մասիս Ոսկանյանը («Ռոզելար», Բելգիա),
Արտակ Դաշյանը («Մետալուրգ» Դ, Ուկրաինա), Արտակ Ալեքսանյանը («Ուրալ», Ռուսաստան), հարձակվողներ` Սամվել Մելքոնյանը («Բանանց»), Արտակ Գրիգորյանը («Ուլիս»):
Այդպիսով, մեր ազգային թիմի գլխավոր մարզիչը, այնուամենայնիվ, մինչեւ վերջ չվստահեց երիտասարդական հավաքականի անդամներին եւ հրաժարվեց նրանցից մի քանիսի ծառայություններից:
Ինչ վերաբերում է ավելի փորձառու Մկրտչյանին ու Մելքոնյանին, ապա առաջինը Հայաստանի առաջնության «Միկա» - «Գանձասար» հանդիպումից հետո տեղեկացրել էր, որ միկրովնասվածք ունի, իսկ երկրորդն ըստ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկու ներկայումս անկայուն խաղ է ցուցադրում: Սակայն ուշագրավն այն է, որ Վարդան Մինասյանը հավաքական է հրավիրել Գեւորգ Ղազարյանին, որը վնասվածքի պատճառով չէր մասնակցել Հայաստանի առաջնության «Բանանց» - «Փյունիկ» խաղին: