Բացել լրահոսը Փակել լրահոսը
186052566_2749879985260680_1452818298394806965_n
A A
Պաշտոնական

Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները:

✅ Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր և Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից 63 բնակիչ մասնակցել է աշխատանքներին:

✅ Ուռենիների տնկման աշխատանքները կշարունակվեն Գավառագետ, Արգիճի, Մարտունի և Ձկնագետ գետերի շուրջ և կավարտվեն մայիսի 20-ին: Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում իրականացվում են նաև մաքրման աշխատանքներ:

ℹ Ծրագիրն իրականացվում է «կանաչ վերականգնում» մոտեցման շրջանակներում: Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:

Աշխատանքներն համակարգում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Ծրագրին աջակցող տեղական գործընկերներն են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները: