A
A
«ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին դաշտային աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տալու վերաբերյալ հանրային լսումը չի կայացել
Աջակցիր «Ա1+»-ինԳլաձորի համայնքապետարանից հայտնում են․
«ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի´ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ այսօր` մայիսի 11-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի դպրոցի դահլիճում կայանալիք հանրային լսումը` Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, «ՄԵՏԱԼ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին դաշտային աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տալու համար, չկայացավ՝ բնակիչների հանրային լսմանը դեմ լինելու և նրանց կողմից հանրային լսման համար նախատեսված տարածք մուտք գործելու հնարավորություն չընձեռելու պատճառով»: