Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը փոխեց ակումբը

Սպորտ
b393fb06c063c7f45ef976925a753015

Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 5 տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ: Այդ մասին ուկրաինական լրատվամիջոցներին տեղեկացրել է «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը:

21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխման համար Ուկրաինայի չեմպիոնը 7,5 մլն դոլար փոխհատուցում կվճարի նրա նախկին ակումբին` Դոնեցկի «Մետալուրգին», ինչը փոքր գումար չէ ուկրաինական ֆուտբոլի շուկայում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Մետալուրգ» էր տեղափոխվել Երեւանի «Փյունիկից» 2009 թվականի հունիսի 18-ին: Նա իր նորամուտը նշել էր Եվրոպայի լիգայի «Մետալուրգ» - ՄՏԶ-ՌԻՊՈ (Բելառուս) խաղում, որի ժամանակ դարձել էր գոլի հեղինակ: Հենրիխը «Մետալուրգի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 36 խաղ, խփել 12 գոլ: