Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Շորժա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Մայիսի 8-ին, ժամը 22:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում այրվում է բնակելի տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շողակաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են մայիսի 9-ին, ժամը 00:20-ին, մարել՝ 01:00-ին: Այրվել են 2 տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ և 80 քմ) և ամառային խոհանոցը՝ մոտ 15 քմ: