A
A
Բոգոսյանը կխաղա «Յուվենթուսի» դեմ
Այսօր տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանի թիմը` ավստրիական «Զալցբուրգը», հանդես կգա «Ա» խմբում, որտեղ ընդգրկվել են նաեւ Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբը` Թուրինի «Յուվենթուսը», ինչպես նաեւ Անգլիայի «Մանչեսթր Սիթին» եւ լեհական «Լեխը»:
Լիգայի մյուս «հայկական» թիմը` Մոլդովայի «Շերիֆը», որի պաշտպանությունում հանդես է գալիս հայազգի ֆուտբոլիստ Արտյոմ Խաչատուրովը, կմրցի Հոլանդիայի ԱԶ «Ալկմարի», Կիեւի «Դինամոյի» եւ Բելառուսի ԲԱՏԵ-ի հետ: Ի դեպ, վերջինիս կազմում հայտավորված է եւս մեկ հայ ֆուտբոլիստ: Դա 19-ամյա կիսապաշտպան Կիրիլ Ալեքսանյանն է, ով առայժմ հանդես է գալիս ակումբի 2-րդ թիմում: