Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրեասյանը կրկին հաղթեց

Սպորտ
c622c0c4b8f629f81514986da99444e9

Հունական Կալամարիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում մեր երեք ներկայացուցիչներից առավել վստահ է մեկնարկել գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը:

Երկրորդ տուրում նա սպիտակ խաղաքարերով հաղթեց Դիմիտրիոս Էքսիզօղլուն (Հունաստան) եւ վաստակելով 2 միավոր այժմ ընթանում է առաջատարների խմբում: Այսօր նա ուժերը կչափի Եկատերինա Աթալիկի (Թուրքիա) հետ:

Իսկ ահա մեր մյուս երկու շախմատիստները` Աղասի Ինանցը եւ Վահե Բաղդասարյանը, պարտվեցին իրենց մրցակիցներին եւ զիջեցին դիրքերը: