Բացել լրահոսը Փակել լրահոսը
182454986_4089567311094673_8079860588721244321_n
A A
Պաշտոնական

Սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը և կից փաթեթը:
✔️Սպասված ու կարևոր է նոր Օրենսգրքի ընդունումը: Վստահ եմ, որ այն մեր պետության քրեական քաղաքականությունը տեղափոխելու է որակական նոր փուլ:
✔️Ընդամենը մի քանի կետով ներկայացնեմ բարեփոխումների հիմնական ուղղությունները.
☑️Որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց և հնարավորություն տալով անձին վերասոցիալականացնել՝ չմեկուսացնելով հասարակությունից։
☑️Կատարելագործվել են ներկայում գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։ Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը:
☑️Հստակ սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:
☑️Ներդրվել են կոռուպցիայի դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, համագործակցության վարույթը (վերջինս ավելի շուտ ուժի մեջ կմտնի` ապահովելով հնարավորինս շուտ նշված գործիքի կիրառումը):
☑️Կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները:
✔️Քրեական օրենսգրքի նախագծին կցվել էր նաև գործող քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծերը, որոնցով ներդրվելու են համաձայնեցման և համագործակցության վարույթները: Այս վարույթներով հնարավորություն է տրվում.
☑️Ընդունել մեղքը և բանակցել նշանակվող պատժի, հանցավոր ծագում ունեցող գույքի վերադարձի հետ կապված հարցերի շուրջ.
☑️Բացահայտել հանցագործությունները և դրա փոխարեն ակնկալել մեղմ պատիժ.
☑️Խնայել մի դեպքում նախաքննական մարմնի, մյուս դեպքում՝ դատարանի ռեսուրսները, նպաստել նրանց ծանրաբեռնվածության նվազմանը:
✔️Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին, Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և, բնականաբար, Արդարադատության նախարարության ներգրավված աշխատակիցներին, որոնք մեծ ջանքեր են գործադրել Նախագիծը մեր ռազմավարական մոտեցումներին առավել համապատասխանեցնելու և վերջնական տեսքի բերելու մասով: