Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավերել են իրենց սիրելի թիմի ստադիոնը

Սպորտ
c68933dfe6133778a40c73d8353cbce6

Աթենքի «Պանիոնիոս» ֆուտբոլային ակումբի երկրպագուները ավերել են ... հենց իրենց հոգեհարազատ թիմին պատկանող «Նեա Սմիռնի» ստադիոնը: Նրանք պատռել են դարպասի ցանցերը, այրել պահեստայինների աթոռները եւ խորը փոսեր փորել խաղադաշտում: Բացի այդ նրանք վիրավորական բառեր են գրել տրիբունաների պատերին:

Ինչպես տեղեկացնում են հունական լրատվամիջողները, «Պանիոնիոսի» երկրպագուները նման քայլի են դիմել, որպեսզի իրենց ամենաոխերիմ մրցակից ԱԵԿ-ը չկարողանա անցկացնել Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղը:

Բանն այն է, որ Աթենքի «Օլիմպիական» ստադիոնի խաղադաշտն այժմ անմխիթար վիճակում է գտնվում, որտեղ իր խաղերն է անցկացնում հենց ԱԵԿ-ը: Այդ իսկ պատճառով Եվրոպայի լիգայի ԱԵԿ - «Դանդի Յունայթեդ» (Շոտլանդիա) հանդիպումը տեղափոխվել էր «Պանիոնիսին» պատկանող ստադիոն:

Ներկայումս ԱԵԿ-ը նոր ստադիոն է փնտրում պատասխան խաղն անցկացնելու համար, որը կայանալու է արդեն այսօր: Ի դեպ, Պիրեի «Օլիմպիակոսի» երկրպագուները նախապես զգուշացրել են, որ եթե հանդիպումը տեղափոխվի ակումբի ստադիոն, ապա իրենք թույլ չեն տա ԱԵԿ-ի երկրպագուներին մուտք գործել տրիբունաներ: