Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի եւ խորհրդի անդամների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի մյուս անդամների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դատական համակարգում առկա խնդիրներին, հանրային վստահության պակասին դատարանների նկատմամբ, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավոր համատեղ օրենսդրական նախաձեռնություններին եւ դատավորներին սոցիալական երաշխիքների տրամադրմանը: